211652_close_icon
views-count1820 դիտում article-date 15:43 08-03-2015

Կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը

Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Այդ նպատակով կհատկացվի ավելի քան 19 մլն դրամ: Կենտրոնի մասնաշենքը բավականին հին, ինքնատիպ շինություն է, ունի առանձնահատուկ կառուցվածք, ուստի մարզպետարանը, նախագծողներն ու մասնագետները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում խնդրին: Նախագծի նախնական տարբերակը կքննարկվի մասնագետների հետ, մարզպետարանը հաշվի կառնի նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրինության կարծիքը:

Նմանատիպ նյութեր