211652_close_icon
views-count1299 դիտում article-date 15:16 09-03-2015

Կիպրոսում որսագողերը ավելի քան 2 միլիոն թռչուն են բռնել

AFP գործակալությունը հայտնել է, որ անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Կիպրոսում ավելի քան 2 միլիոն թռչուն է սպանվել: Այդպիսով որսագողերը ցանկացել են գումար վաստակել, քանի որ այդ թռչունները նրբախորտիկ են համարվում կղզում և մեծ պահանջարկ ունեն տեղի ռեստորաններում: Հայտնի է, որ Կիպրոսի ռեստորաններում դրանք մատուցվում են 12 հատը 80 եվրո գնով: Ընդհանուր հաշվարկով որսագողերի անցած տարվա գումարային շրջանառությունը կազմել է 15 միլիոն եվրո: Նշենք, որ թռչուններին նրանք բռնում են հատուկ ցանցերի, ինչպես նաև սոսնձանման նյութի օգնությամբ:

Նմանատիպ նյութեր