211652_close_icon
views-count1719 դիտում article-date 16:40 09-03-2015

Պուտինը մարտի 12-ին Աստանայում կհանդիպի Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ

Մարտի 12-13-ին Աստանայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումը: Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների իրավիճակը, դրանց հեռանկարները, եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ համաշխարհային տնտեսության ներկայիս միտումների ֆոնին»: Բացի այդ, նշված երկրների ղեկավարները քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու փոխադարձ առևտուրը: մարտի 13-ին Պուտինը առանձին հանդիպում կունենա Նազարբաևի հետ:

Նմանատիպ նյութեր