211652_close_icon
views-count1044 դիտում article-date 13:33 16-03-2015

Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Աստանայում

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Մաքսային միության երկրների ղեկավարների` Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Աստանայում: Ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը: Նշենք, որ ի սկզբանե 3 պետությունների ղեկավարների հանդիպումը նախանշված է եղել մարտի 13-ին: Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, նրանց հանդիպման հետաձգման պատճառը խիտ գրաֆիկն է եղել:

Նմանատիպ նյութեր