211652_close_icon
views-count1527 դիտում article-date 19:48 10-03-2015

Հյուրընկալվել էր տարեց կնոջ տանն ու դատարկել դրամապանակը

Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1933 թ. ծնված Ռոզա Կ.-ի բնակարանից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ իր դրամապանակից գողացել են 470.000 դրամ գումար, և գողության մեջ կասկածում է 1980 թ. ծնված Սյուզաննա Ս.-ին կամ իր թոռանը, ովքեր այցելել են իրեն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Սյուզաննա Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 28-ին և մարտի 5-ին գտնվելով Ռոզա Կ.-ի տանը՝ նրա դրամապանակից գողացել է ընդհանուր 470.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր