1576 դիտում
07:58 11-03-2015
Հայ և եվրոպացի դիվանագետների առաջ նուրբ խնդիր է դրված, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որին Ռուսաստանը չի ասի ոչ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ողջ հաջորդ շաբաթվա ընթացքում Երևանը հագեցած է լինելու եվրոպական միջոցառումներով: Երկուշաբթիից չորեքշաբթի Երևանում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, իսկ հինգշաբթի-ուրբաթ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն է տեղի ունենալու: Այս միջոցառումների ընթացքում, դրանց կուլիսներում Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները փորձելու են գտնել մի հարցի պատասխան. որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ հարաբերությունների ռեստարտ իրականացնել, կամ ավելի ճիշտ՝ հաղթահարել այն ճգնաժամը, որ ծագեց 2013 թվականին Սերժ Սարգսյանի արած ոչ անհայտ հայտարարությունից հետո:
Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումը կախված է ոչ այնքան ԵՄ-ից կամ Հայաստանից, որքան Ռուսաստանից: Հիմա հայ և եվրոպացի դիվանագետների առաջ չափազանց նուրբ խնդիր է դրված, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որին Ռուսաստանը չի ասի ոչ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում քիչ չեն դիվանագետները, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում է ասելու ոչ անկախ նրանից, թե ինչ գրված կլինի այդ փաստաթղթում: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի բանակցել–բանակցելը և հերթական անգամ աշխարհի առաջ խայտառակ լինելը: Պրագմատիկներն ասում են, որ իմաստ ունի, այս ընթացքում Հայաստանը կհասցնի Եվրամիությունից մի 400 միլիոն եվրո օգնություն պոկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
12:11 30-05-2015
Ռուսաստանը ԵՄ-ին է հանձնել եվրոպացի այն դիվանագետների անունների ցանկը, որոնց ներառել է «սև ցուցակում»
1157 դիտում
17:37 17-04-2015
Երիտասարդ հայ մասնագետները՝ թուրք, ռուս, եվրոպացի և ամերիկացի դիվանագետների դերում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը