211652_close_icon
views-count1656 դիտում article-date 11:51 11-03-2015

Զաուր Դադաևը չի ընդունում Նեմցովի սպանության իր մեղքը

Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը «Լեֆորտովո» մեկուսարանում իրեն այցելած իրավապաշտպաններին հայտարարարել է, որ հրաժարվում է իր տված խոստովանական ցուցմունքներից: «Московский комсомолец» թերթը գրում է, որ Դադաևի ցուցմունքների մասին հայտնի էր դարձել մարտի 8-ին: նույն օրը սպանության մեջ կասկածվող Անզար Ղուբաշևը, Շահիթ Ղուբաշևը, Ռամզաթ Բախաևը և Թամերլան Էսկերխանովը հրաժարվել էին ընդունել իրենց մեղքը սպանության գործում: Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում:

Նմանատիպ նյութեր