28961 դիտում
14:35 31-05-2016
Երևանում դատարանի նախագահի Kia-ն բախվել է Hyundai-ին, նախագահի վարորդը չի ընդունում իր մեղքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Զաքյան փողոցում բախվել են Kia մակնիշի 040 ՏՏ 01 և Hyundai մակնիշի 34 DV 852 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ճանապարհային ոստիկանությոնը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Kia-ի համարանիշները հաշվառված են Երևանում գործող դատարաններից մեկի հաշվեկշռում, որը սպասարկում է դատարանի նախագահին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե դատարանի որ նախագահին է սպասարկում նշված ավտոմեքենան:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է դատարանի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Hyundai-ի վարորդին և ստեղծել է վթարային իրավիճակ՝ մյուս վարորդների համար ու տեղի է ունեցել ավտովթարը, սակայն վարորդը «2 ոտքը դրել էր 1 կոշիկի մեջ» ու պնդում էր, թե ինքը մեղավոր չէ, մինչդեռ մասնագետները նշում էին, որ լավ էլ մեղավոր է, պարզապես նրա բախտը բերել է, որ Hyundai-ի վարորդը իր նման չի վարել ավտոմեքենան. խախտում կատարելով, ով չի գերազանցել սահմանված արագությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+