1301 դիտում
16:04 11-03-2015
Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները և կեղծել դատավարական փաստաթղթեր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն առանց թույլտվության խուզարկել են Արմեն Թ.-ի ավտոմեքենան և թմրամիջոց հայտնաբերելուց հետո առանց արձանագրելու նրան ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնաբերված թմրամիջոցը դրել են ավտոմեքենայի մեջ ու այդ մասին տեղեկացրել վերջինիս: Այնուհետև հրավիրված երկու ընթերակաների ներկայությամբ Արմեն Թ.-ն թմրամիջոցը դուրս է բերել ավտոմեքենայի միջից և հայտարարել, որ այն իրեն է տվել ոմն Գևորգը:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
17:59 01-10-2015
Ըստ մեղադրյալի հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կեղծել պաշտոնեական փաստաթղթեր
2303 դիտում
16:32 05-09-2017
Ըստ հաղորդման՝ պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու անցել իրենց լիազորությունները
2017 դիտում
19:50 27-08-2015
Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ