1278 դիտում
17:59 01-10-2015
Ըստ մեղադրյալի հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կեղծել պաշտոնեական փաստաթղթեր
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին իր վարած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի՝ բախվելով «Զիլ 131-Ն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևոր քաղաքացի Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը դեպքի վայրում զննություն կատարող ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը, առանց դեպքի վայրի զննության արձանագրությունը լրացնելու, առաջարկել է իրեն ստորագրել դրա տակ:
Այնուհետև նույն քննիչը իր աշխատասենյակում չի թույլատրել, որ վթարից հետո համապատասխան բուժօգնություն ստանա, համոզելով վերցրել է ցուցմունք՝ կեղծելով դրա բովանդակությունը:
Ալինա Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
17:24 13-01-2016
Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
1559 դիտում
11:57 04-02-2016
Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
1261 դիտում
16:35 06-06-2016
Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»