211652_close_icon
views-count2913 դիտում article-date 17:00 11-03-2015

Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրը օգնություն է հայցում. տեսանյութ

Փոքրիկ Անահիտ Հակոբյանը ծնվել և մեծացել է Երևանում: Երկու տարեկանից տառապում է սրտի անբավարարությամբ և գտնվում է բժիշկների հսկողության տակ /ախտորոշումը՝ էդիլատացիոն կարդիոմիոպաթիա/: Անցյալ տարվա նոյեմբերին երեխային ծնողները գտնում են անգիտակից վիճակում և շտապօգնությունով տեղափոխում «Արաբկիր» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք: Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա: Այն կարող է կրկնվել ամեն վայրկյան:Հայաստանի բժիշկներն իրենց խոսքով անզոր են՝անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում: Էպիկրիզը տարբեր Եվրոպական երկրներում ուսումնասիրվել է և պարզվել, որ այդ իրականացնելու համար անհրաժեշտ է 150000 Եվրո: Երեխային առաջնահերթ անհրաժեշտ է հետազոտում Գերմանիայի կլինիկաներից մեկում, որի գումարը կազմում է 15000 Եվրո: Երեխայի կյանքը կրկին վտանգված է: Ընտանիքը դիմում է հանրության օգնությանը: ՎՏԲ-Հայաստան բանկում փոքրիկ Անահիտի մայրիկի՝ Հասմիկ Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16066001848402 /ՀՀդրամ/, 16066001848403 /ԱՄՆ դոլար/, 16066001848404 /Եվրո/, 16066001848405 /ՌԴռուբլի/, SWIFT: ARMJAM22: Անահիտի մայրիկի հեռախոսահամարն է՝ +37498 35 31 45:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր