211652_close_icon
views-count1801 դիտում article-date 17:37 11-03-2015

Խոշոր հրդեհ՝ Կազանի առևտրի կենտրոնում. կա 4 զոհ, 22 վիրավոր. տեսանյութ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ: Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում: Հրդեհի մարմանը մասնակցել է ջրամղիչ սարքով 3 ուղղաթիռ, 200 հրշեջ-փրկարարներ և 45 միավոր տեխնիկա: Հրդեհի հետևանքով կա 4 զոհ, տուժել է 22 քաղաքացի, որոնց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս պահին հայտնի է, որ հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է առևտրի կենտրոնը, իսկ վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գործող սրճարանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր