20460 դիտում
09:55 12-03-2015
Խոշոր ավտովթար Երևանում. ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանող, պատգամավորի օգնականը BMW-ով հայտնվել է ձորակում. վերջինս հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փակուղում ավտովթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա Սերոբ Գալստյանը իր վարած BMW մակնիշի 06 ՏԼ 860 համարանիշի ավտոմեքենայով նշված փակուղու ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել բետոնե հատվածին և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Գալստյանին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն ու ՃՈ աշխատակիցները: Օպերատիվ է գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Գալստյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, համատեղության կարգով էլ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնականն է:
Դեպքի վայրում հավաքված ոստիկաններն ու քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել են նշված փողոցում հայտնված թափառող շները, քանի որ վարորդը փողոցում հայտնված շներին փորձել է շրջանցել, սակայն տեղի է ունեցել վթարը, իսկ բնակիչերն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե պատկան մարմինները թափառող շների խնդիրը չլուծեն նշված հատվածում, ապա միշտ էլ վթարներ տեղի կունենան՝ նշելով, որ նախկինում էլ շների պատճառով էլի նմանատիպ վթարներ են տեղի ունեցել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21119 դիտում
10:00 10-10-2015
Երևանում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ