211652_close_icon
views-count29331 դիտում article-date 15:00 13-03-2015

Անի Զախարյանի լռությունը պայմանավորված էր անձնական կյանքում տեղի ունեցած շրջադարձով. նա այսօր նշանվել է. ո՞վ է նրա ընտրյալը

Քաղաքական դաշտում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի ոչ ակտիվ գործունեությունը պայմանավորված էր նրա անձնական կյանքում տեղի ունեցած շրջադարձով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում առաջինը հայտնեց Անի Զախարյանը՝ նշելով, որ այսօր Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել իր նշանադրության արարողությունը: «Ուզում էի վաղը հրապարակել այդ մասին, բայց արդեն առաջ ընկանք: Ցանկացան կին իր ամուր ընտանիքի հենքի վրա իր քաղաքական գործունեությունը շատ ավելի ակտիվ եւ պրոդուկտիվ է կարողանում իրականացնել: Անձնական կյանքում իմ այս ձեռքբերումը ինձ քաղաքական եւ ազգային նոր ձեռքբերումների կմղի»,- ասաց նա: Հարցին, թե իր ընտրյալն է՞լ է քաղաքական դաշտից, պատասխանեց. «Փառք Աստծո, քաղաքական դաշտից չէ. մշակույթի ոլորտից է՝ արվեստագետ»: Ավելացրեց, որ 1 շաբաթից կրկին կակտիվանա եւ շատ ավելին, քան սպասում ենք: Հիշեցնենք, որ Ա. Զախարյանի մուտքը քաղաքական դաշտ ավելի մեծ հնչեղություն ստացավ նրա այն կոչից հետո, երբ նա հայ աղջիկներին առաջարկեց 26 տարեկանից հետո հրաժարվել կուսությունից:

Նմանատիպ նյութեր