2895 դիտում
08:55 31-05-2014
Լռությունը քաղաքականության մեջ և կյանքում, որպես կանոն, մի քանի նշանակություն ունի․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Լռությունը, որ ընդհանրապես նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին բնորոշ ամենահիմնական գծերից մեկն է, քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, որպես կանոն, մի քանի նշանակություն ունի՝ կամ համաձայնության, կամ այդ պահին ասելիքի բացակայության, կամ տակտիկական նպատակներով պայմանավորված՝ ժամանակ շահելու իմաստով:
Հասկանալով հանդերձ, որ առաջին երկու տարբերակներն ավելի հավանական են, գոնե որպես ՀՀ քաղաքացիներ՝ պակաս նվաստացուցիչ է հուսալը, որ իրականում գործ ունենք երրորդի հետ: Այսինքն՝ մտածենք, որ Ս. Սարգսյանը լռել է ոչ միայն Նազարբաևին, այլև ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ անցկացնելու հարցի բարձրացումն անգամ թույլ տված բոլորին՝ Պուտինով ու Լուկաշենկոյով հանդերձ, ավելի ուշ, բայց ավելի արժանի պատասխան տալու համար: Իսկ եթե այդ հույսերն ուտոպիստական չեն, ապա Սերժ Սարգսյանն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի՝ իր խնդրած ժամկետում՝ մինչև հունիսի 15-ը, «խնդիրները կարգավորելու համար»:
Առաջիկա երկու շաբաթները կարող են դառնալ ինչպես՝ Հայաստանի փրկության, այնպես էլ՝ Հայաստանի ու ԼՂ-ի վերջնական կործանման երկու շաբաթներ: Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ, եթե որևէ ձևակերպմամբ, թեկուզ՝ միջանկյալ լուծում համարվող որևէ տարբերակով Հայաստանը համաձայնի մաքսակետ դնել ԼՂ-ի հետ սահմանին, ապա դա կլինի վերջը: Լեռնային Ղարաբաղի ու նաև Հայաստանի: Կամ Հայաստանի ու նաև Ղարաբաղի: Նազարբաևի առաջ քաշած պայմանը, որն իրականում Ալիևի պայմանն է, Հայաստանի համար սպառնալիք լինելով, փրկության հնարավորություն է՝ արժանապատիվ կերպով հետ կանգնելու պետության արժանապատվությունը մինչև վերջ ոտնահարած այս գործընթացից՝ Եվրասիական միությանն անդամակցությունից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»