3404 դիտում
16:47 13-03-2015
Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում անց է կացվելու դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա-2015» ամենամյա օլիմպիադան
Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում անց է կացվելու դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա-2015» ամենամյա օլիմպիադան:
Ժամը 10:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում լրագրողներին կդիմավորի ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն:
Ամենամյա օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:
Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից մասնակցում է 2-3 աշակերտ:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Նմանատիպ նյութեր
4202 դիտում
17:38 05-03-2017
ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների ամենամյա 9-րդ օլիմպիադայի 1-ին փուլը
2995 դիտում
15:14 18-05-2017
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից դպրոցականների օլիմպիադա է կազմակերպվել
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը