1525 դիտում
09:13 14-03-2015
Քուվեյթի գործարարներից ոմանք խոստացել են Հայաստանի ոռոգման համակարգերի կառուցման գործում խոշոր ներդրումներ կատարել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է մեծ գումարներ հայթայթել, վաղուց հայտնի իրողություն է: Այս տարի վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար 800 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար է հարկավոր: Ընդ որում, ոչ թե վարկային գումարներ են անհրաժեշտ, այլ Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ: Սակայն ներդրողներ, որպես այդպիսին, տեսադաշտում չեն երևում: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցը հենց ներդրումներ ներգրավելու նպատակ է հետապնդում:
Արաբական աշխարհի շեյխերը, որպես պոտենցիալ ներդրողներ, նույնիսկ եվրոպական երկրների համար են դարձել գրավիչ: Տեղեկություններ կան, որ Քուվեյթի գործարարներից ոմանք Աբրահամյանին խոստացել են Հայաստանի ենթակառուցվածքներում՝ ոռոգման համակարգերի կառուցման գործում, խոշոր ներդրումներ կատարել: Իսկ որքանով կկատարեն իրենց խոստումը, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15070 դիտում
09:02 28-07-2016
Ոմանք շարունակում են «թիթեռ նկարել», ոմանք էլ պատրաստ են «թիթեռ նկարող» դառնալ. «Ժողովուրդ»
2748 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
3183 դիտում
15:04 29-06-2016
Ոմանք աղջիկ են առեւանգում, ոմանք` տղա Ռոբերտը մի խումբ անձանց հետ առեւանգել է Վահրամին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը