22252 դիտում
12:11 14-03-2015
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Մալաթիայի թաղապետը, «արհամարհում է» քաղաքապետի հանձնարարականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ իր տված խիստ հանձնարարականով վարչական շրջանների ղեկավարները ջանք ու եռանդ չեն խնայելու մայրաքաղաքում պատշաճ ձևով կատարելու աղբահանությունը, Մալաթիա վարչական շրջանում ստեղծվում են «մինի» աղբանոցներ:
Շրջանի ղեկավար, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Արտակ Ալեքսանյանին, երևի, «տեղ չի հասել» քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորները, հակառակ դեպքում Անդրանիկի փողոցի թիվ 123 բազմաբնակարանային շենքի մուտքերի մոտ չէին առաջանա աղբի բուրգեր, իսկ համատիրության պատասխանատուները «կուրծք ծեծելով» հայտարարում են, թե դա կհեռացվի, իսկ երբ՝ ասես գլուխկոտրուկ լինի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+