1147 դիտում
12:55 14-03-2015
Սահմանադրության քննարկումները պետք է լինեն մասնագիտական հարթության մեջ, որ հասարակությունը չպառակտվի. Վ. Այվազյան. tert.am
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը [url=http://www.tert.am/am/news/2015/03/14/vardanayvazian/1616578]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների թեմային, մասնավորապես նրան, թե փոփոխությունների հայեցակարգը որքանով է ընկալելի և հասանելի հասարակության լայն շերտերի համար, ասաց, թե մասնագիտական առումով շատ լուրջ, դրական առաջընթաց կա այդ փոփոխությունների հայեցակարգում: Ըստ նրա՝ որպեսզի այն արդյունավետ լինի, պետք է իշխանությունները, քաղաքական կուսակցությունները, հասարակության լայն շրջանակները հասկանան, թե դա ինչ բան է և որն է այդ փոփոխությունների իմաստը:
«Այդ սահմանադրական բարեփոխումներ ասվածից ո՛չ քաղաքական կուսակցություններն են որևէ բան հասկանում, ո՛չ էլ առավել ևս հասարակ քաղաքացիները,- ասաց սահմանադրագետը,-չեն հասկանում ասելով՝ նկատի չունեմ, թե ի վիճակի չեն հասկանալ. դա օբյեկտիվ բնույթ ունի, որովհետև դա այն լրջության փաստաթուղթ է, որ բնականաբար, քաղաքացիները չեն կարող ամբողջությամբ հասկանալ և ընկալել։ Սահմանադրության ընդունումը կամ փոփոխումը հանրաքվեի միջոցով ամենևին չի նշանակում, որ դա լավն է կամ որակով, քան ոչ հանրաքվեի միջոցով: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում հանրաքվեով չի ընդունվել Սահմանադրությունը և հանրաքվեով չեն կատարվում փոփոխությունները, բայց դա չի նշանակում, որ նրանց հասարակությունը լավը չէ կամ չեն հասկանում»:
Ըստ Վարդան Այվազյանի՝ պարզապես խնդիրն այն է, որ քաղաքական կուսակցություններն իրենց «բանավեճերում» որոնում են իրենց տեսական շահը, թե փոփոխված կամ գործող Սահմանադրությունից կուսակցական շահի համար ինչ կարող են կորզել։
Իսկ, ընդհանուր առմամբ, սահմանադրագետը չի տեսնում, որ որևէ մեկը շահագրգռված լինի ամբողջական պետական կառույց ունենալու, ներդաշնակ հասարակություն ունենալու հարցով:
«Ո՛չ հասկանում են, ո՛չ էլ փորձում են հասկանալ, ընդամենը տեսնում են, թե դրանից ինչ են իրենք անձնապես շահելու, որքանով են տուժելու: Դրա համար այդ քննարկումները բացառապես պետք է լինեն պրոֆեսիոնալ դաշտում. սահմանադրության մասնագետները պետք է դրա վերաբերյալ տեսակետներ հայտնեն, կամ էլ եթե քաղաքական կուսակցություններն ունեն նման մտավոր ռեսուրսներ, որոնք քաջատեղյակ են, իրազեկ են՝ նրանք»,- ասաց Վարդան Այվազյանը:
Վերջինս նշեց նաև, թե քաղաքական հարթությունից դուրս «ոչ մի գիտական, ոչ մի մասնագիտական մոտեցում» չի տեսել քննարկումների ժամանակ, ամեն ինչ բացառապես քաղաքական հարթության մեջ է:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.tert.am/am/news/2015/03/14/vardanayvazian/1616578]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
856 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1585 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)