11134 դիտում
16:13 05-08-2016
Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ՄԽ հանդիպումները թուրքական ղեկավարության հետ կարող են կայանալ միայն այն հարթության մեջ, որ զսպվի այս երկրի բացասական դերը. Դ. Բաբայան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը այն կարծիքին չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումները ավտոմատ նշանակում են, որ Թուրքիան կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց. «Թուրքիան անկողմնակալ չէ: Ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ընտանիք են: Կան այլ օրինակներ ևս, բայց քանի որ Թուրքիան ունի Ադրբեջանի վրա ազդեցություն և այդ ազդեցությունը 100 տոկոսով բացասական հետք է թողնում հակամարտության կարգավորման վրա, և, առհասարակ, թուրքական գործոնը միշտ էլ տարածաշրջանում բերում է զանազան բարդությունների:
Ուստի այդ հանդիպումները կարող են տեղի ունենալ միայն այն ձևաչափով, որ Թուրքիայի այդ բացասական ազդեցությունն ու դերը զսպվի: Հատկապես հիմա, երբ Թուրքիայի տեղաշարժեր են լինում Թուրքիա-Արևմուտք այդ հարաբերություններում: Այս այցելությունները կարևոր են միայն այս հարթության վրա»:
Ըստ Դավիթ Բաբայանի` որևէ այլ մոտեցում ԼՂ բանակցային գործընթացում և Թուրքիայում պարզապես անհնարին է, թեկուզև այն պատճառով, որ ըստ Ստեփանակերտի` դրանով բանակցային գործըթնացը պարզապես կարող է տապալվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
15:38 30-03-2022
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը
1543 դիտում
09:13 11-09-2019
Սպառազինությունը՝ հայ-ամերիկյան օրակարգում. թեման նոր հարթության մեջ է․ «Ժամանակ»
Այս բաժնից
856 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1579 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)