13321 դիտում
13:37 14-03-2015
Հայկը ծանոթացել է վրացուհու հետ և նախնական համաձայնությամբ վերջինիս՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունը նկարահանել ու շանտաժով գումարներ է շորթել
28-ամյա Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Վրաստանի քաղաքացի հանդիսացող Նատիա Զաալաշվիլիի հետ՝ նրա հետ նախնական համաձայնության է եկել տարբեր անձանց հետ, վերջինիս հետ սեռական բնույթի շփման ընթացքում, գաղտնի նկարահանելու և վարկաբեկիչ տեսանյութը համացանցում չտարածելու սպառնալիքով գումարներ շորթելու շուրջ, սեռական հարաբերությամբ զբաղվելուն պատրաստ անձանց և նկարահանելով նրանց, շորթման նպատակով օգտագործել այդ վարկաբեկիչ տեսանյութը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182 հոդվածի 2-րդ մասի 2, 3.1, կետերով, 34-182 հոդվածի 2-րդ մասի 2 կետով, 182 հոդվածի 1-ին մասով, 144 հոդվածով, 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
36-ամյա Նաթիա Զաալիշվիլիին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182 հոդվածի 2-րդ մասի 2, 3.1 կետերով, 34-182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 144 հոդվածի հատկանիշներով:
Նրանց դեմ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
24405 դիտում
12:18 20-11-2017
Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը և գումար պահանջել՝ սպառնալով ցույց տալ տեսանյութը նրա կնոջը
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված