211652_close_icon
views-count3336 դիտում article-date 19:49 05-11-2015

Ինչ պատժի արժանացավ 21-ամյա Վիգենը, ով անչափահաս ընկերուհու համաձայնությամբ վերջինիս հետ սեռական հարաբերություն էր ունեցել

21-ամյա Վիգեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համագյուղացի անչափահաս Ք. Գալոյանի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և նախապես տեղյակ լինելով, որ նրա 16 տարին չի լրացել, հյուրընկալվելով վերջինիս տանը, փոխադարձ համաձայնությամբ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է` Վիգեն Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկուհարյուր հազար/ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր