211652_close_icon
views-count1482 դիտում article-date 18:11 14-03-2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած միջազգային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղիները: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի անունից համաժողովի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

Նմանատիպ նյութեր