9666 դիտում
02:33 16-03-2015
Երևանում 53-ամյա վարորդը Opel-ով բախվել է աղբարկղերին և գազի կարգավորման կայանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Վալերի Սահակյանը իր վարած Opel մակնիշի 34 ZA 334 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցի թիվ 32 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբարկղերին և գազի կարգավորման կայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով գազի կարգավորման կայանից սկսվել է գազի արտահոսք, իսկ աղբարկղերը մոտ 20 մետր շպրտվել էին և հարվածել թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 AM 262 համարանիշի ավտոմեքենային:
Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր դադարեցրել էին գազի արտահոսքը, տեղում էին նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+