211652_close_icon
views-count1055 դիտում article-date 17:09 16-03-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրա­միության հետ փոխգոր­ծակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավար­ման, ժողովրդավարության, մարդու իրավունք­ների, տնտեսական համագոր­ծակցության եւ այլ բնագավառներում: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակա­ռուց­վածքների զարգացման եւ փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրու­մային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արեւելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակ­ցելու նպատակով: Կարեւո­րվել են նաեւ բանկի կողմից համաֆի­նանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանա­պարհային միջանցք» եւ «Կովկասյան էլեկտրա­ հաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրռված է ավելացնելու իր գործունեության ծավալները եւ մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին եւ ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարեւանության ներդրու­մային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյու­նավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր