23167 դիտում
11:21 17-03-2015
Առինջի կամարի մոտ իրեն անպարտելի համարող Range Rover-ի վարորդը «խոնարհվեց» ՃՈ աշխատակցի փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Range Rover մակնիշի 03 TT 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 22-ամյա Բորիս Ասատրյանը:
Վերջինս մարտի 12-ին, իրեն զգալով անպարտելի, ճանապարհային ոստիկանների ներկայությամբ չարամտորեն խախտել էր երթևեկության կանոնները: Նա վարչական պատասխանատվության է ենթարկվել 10,000 դրամի չափով:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/12/45931/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ մարտի 12-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջ գյուղի կամարի մոտ ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, որոմ երևում էր, թե ինչպես է Range Rover մակնիշի 03 TT 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում երթևեկության կանոնները՝ չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարելով՝ ստեղծելով վթարային իրավիճակ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Հավաքվածները տեսնելով դա՝ կատակել էին. «Մարդ առնվազն դոդ պիտի լինի, որ Առինջի կամարի մոտ՝ ՃՈ աշխատակիցների քթի տակ, նման խախտում կատարի, երևի հույսը դրել է իր թանկարժեք «ռենջի» ու «գոլդ» համարների վրա, բայց համարներին նայելով, կարելի է ասել, որ վարորդի ավտոդպրոցի դասատուին պետք է 3 նշանակել»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության կենթարկի:
Լուանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+