211652_close_icon
views-count14285 դիտում article-date 21:54 04-06-2015

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ընկավ իր լարած թակարդը. նա հեզորեն խոնարհվեց ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանի ՃՈ աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մայիսի 31-ին Կոմիտասի պողոտայում իր վարած Lexus մակնիշի 01 ՏԼ 055 համարանիշի ավտոմեքենան վարում էր ճանապարհային երթևեկության մի քանի կանոններ խախտելով. նա առանց ամրագոտու էր, ծխում էր, ձեռքի հետ էլ հեռախոսով «գյալաջի էր անում»: Ֆոտոլրագորղը հայտնում է, որ ժամանակին նույն Դավիթ Հարությունյանն է այդ օրենքը ընդունող ջատագողներից է եղել, սակայն ստացվում է` նա օրենքը ընդունել է տվել շարքային քաղաքացիների համար, իսկ իրեն համարում էր «վերին արտի ցորեն»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/31/54852/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք էր արել, որով երևում էր, թե ինչպես է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը Կոմիտասի պողոտայում Lexus մակնիշի 01 SL 055 համարանիշի ավտոմեքենան վարում` ճանապարհային երթևեկության մի քանի կանոններ խախտելով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր