929 դիտում
13:27 17-03-2015
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ծիծեռնակաբերդի տարածքում: Սուրեն Մանուկյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ ու ներկայացրեց այն աջակցությունը, որ ցուցաբերել են տարբեր ազգության միսիոներներ, հայտնի գործիչներ Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված ու որբացած երեխաներին, կանանց ու ծերերին: Սուրեն Մանուկյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն դաժանության ու բռնության, այլև որոշ դեպքերում` մարդասիրության և նեցուկ լինելու պատմություն է իր մեջ կրում:
Նմանատիպ նյութեր
19045 դիտում
22:07 24-04-2017
Ալավերդցիները հարգեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
7113 դիտում
22:02 24-04-2022
Գորիսում հարգեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4105 դիտում
11:57 25-04-2022
Շիրակի մարզի Ջարդի ձորում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք