1117 դիտում
20:26 17-03-2015
Հայտնի են Ծաղկավանի եւ Ակնաղբյուրի գյուղապետերի անունները
Տավուշի մարզի Ակնաղբյուր, Ծաղկավան և Իջևան համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իջևանում ընտրել են ավագանու անդամներ, իսկ Ակնաղբյուրում և Ծաղկավանում՝ համայնքի ղեկավար: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, Իջևանի 14119 ընտրողից ընտրությանը մասնակցել են 8563-ը: Ավագանու անդամության համար առաջադրված են եղել 21 թեկնածու, որոնցից ընտրվել են 15-ը:
Ակնաղբյուրում համայնքի ղեկավարի համար առաջադրվել է միայն գործող գյուղապետ Կարեն Դոլմազյանը: Ակնաղբյուրում ընտրողների ընդհանուր թիվը 369-նն է, որից ընտրությանը մասնակցել են 288-ը: Կարեն Դոլմազյանի օգտին քվեարկել են 285-ը: Ծաղկավան համայնքում նույնպես վերընտրվել է գործող համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը՝ ստանալով 183 քվե:
Մյուս թեկնածուի՝ Իսկանդար Մեհրաբյանի օգտին քվեարկել են 158 ծաղկավանցի: Ծաղկավանում ընտրողների ընդհանուր թիվը 452-ն է, որից ընտրությանը մասնակցել են 343-ը:
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
15:02 04-02-2022
Արցախի նախագահը ծանոթացել է օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին
22551 դիտում
08:41 31-03-2018
Գյուղապետերի որս է սկսել. ձերբակալությունները շարունակվելու են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը