1564 դիտում
23:36 17-03-2015
Արտակ Զաքարյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
«Եվրանեսթ»-ի ԽՎ հայաստանան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ:
«Հարգելի գործընկերներ,
Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկման յուրաքանչյուր հնարավորություն: Այսպիսի բանաձեւի առաջադրման գլխավոր նպատակը եվրոպական արժեքային համակարգի, մարդու իրավունքների եւ մարդկության դեմ գործած հանցանքների դատապարտումն ու կանխարգելումն է:
Մենք բոլորս լավ ենք գիտակցում, որ ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացնող ոճրագործը ընդունում է կատարված հանցագործությունը` հետագա ոճիրների առկախման համար:
Ժամանակակից Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր է վերջ դնել նախորդ դարի առաջին ցեղասպանությանը` հետ կանգնելով ժխտման միջոցով սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերից:
2015 թվականը Հայոց ցեղասպանության հիշատակման սահմանագիծը չէ: Այն նոր սկիզբ է պայքարի, որը ծավալվում է աշխարհում հին ցեղասպանությունների ճանաչման, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:
Հայոց ցեղասպանությունը, հրեաների ողջակիզումը, հույների, ասորիների, Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունները, ինչպես նաեւ մյուս ցեղասպանական ակտերը արժանի են քաղաքակիրթ մարդկության դատապարտմանը:
Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հիտլերն իր դաժան մտադրությունը իրականացնելուց առաջ ասել էր. «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:Հենց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստերի հիման վրա էր, որ մեծ հումանիստ ու գիտնական Ռաֆայել Լեմկինը առաջ քաշեց ցեղասպանություն եզրույթը:
Սիրելի գործընկերներ, Առաջադրված բանաձեւի ընդունումը կլինի մեր բոլորի ներդրումը ցեղասպանական հանցագործությունների ճանաչման գործում, կարտացոլի աշխարհի հիշողությունը մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների, կորսված ժառանգության եւ այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ուստի, վերոնշյալի հաստատման համար առաջարկում եմ այս բանաձեւի միջոցով ազդարարել տեսակետ՝ հանուն արդարության վերականգման, համալրվել ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր միջոցներով, կարեկից ու միասնական լինել ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պայքարին, քանի որ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ միասնության մեջ է ամփոփված հաղթանակի գրավականն ու երաշխիքն արդարության վերականգնման»:
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
19:42 16-03-2015
Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը
948 դիտում
22:56 17-03-2015
Մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
978 դիտում
15:46 18-03-2015
Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված