211652_close_icon
views-count4352 դիտում article-date 14:16 18-03-2015

Հրանտ Բագրատյանի արձագանքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու և Կենտրոնական բանկի նախագահ նշանակվելու մասին լուրերին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու եւ ԿԲ նախագահ նշանակվելու մասին լուրերին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա արձագանքը ներկայացնում է ստորեւ. «Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը։ Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել Սահմանադրությամբ եւ օրենքներով իր վրա դրած պարտականությունները»:

Նմանատիպ նյութեր