211652_close_icon
views-count2028 դիտում article-date 14:55 06-11-2014

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանի արձագանքը՝ իր և Հովիկ Աբրահամյանի բարեկամական կապի մասին լուրերին

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը այդ պաշտոնում նշանակվել է ՀՀԿ-ին նվիրված լինելու համար եւ ոչ միայն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը: Միաժամանակ ավելացրեց, որ ունի աշխատանքային հարուստ փորձ, ծնունդով այդ մարզից է եւ ծանոթ է այդ մարզի բոլոր խնդիրներին: Երկար տարիներ այնտեղ է ապրել եւ այսուհետ եւս կապրի անտեղ: «Ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ»,- ասաց մարզպետը եւ ավելացրեց, որ կադրային ջարդ չի իրականացնելու: Միաժամանակ հերքեց այն լուրերը, թե ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամն է:

Նմանատիպ նյութեր