14855 դիտում
19:58 11-03-2015
Այգեշատ գյուղում 12-ամյա աղջիկ է կախվել. նա հոր ամենասիրելի դուստրն է եղել, ավելին՝ համագյուղացիները չեն հավատում, որ նա միտումնավոր է դիմել այդ քայլին
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն գործել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը եւ ավելացրեց, որ մահացածը ազգությամբ եզդի էր: Նա եւ համագյուղացիները ասում են, որ աղջնակը այնքան կենսուրախ էր եւ կյանքով լեցուն, որ չեն պատկերացնում, թե միտումնավոր նման քայլի կգնար:
«Հավանաբար, այնքան է լսել ինքնասպանությունների մասին, որ ցանկացել է փորձարկել, թե ոնց է դա արվում ու պատահաբար աթոռը ոտքերի տակից գնացել է: Նրան հարեւանի տղան երբ այդ վիճակում հայտանաբերել է՝ դեռ ողջ է եղել: Արհեստական շնչառություն են տվել, բայց մինչեւ շտապօգնությունը եկել է՝ մահացել է:
Իրենից մեծ քույր եւ եղբայր ունի: Հոր հետ խոսեցի, ասաց, որ նա այդ քայլին դիմելու պատճառ չուներ: Ավելին՝ հայրը որպես փոքր՝ ամենաշատը նրան է սիրել եւ նրա հանդեպ է ուշադիր եղել:
«Չգիտեմ, աղջիկը վերջին օրերին հիվանդ էլ է եղել եւ դպրոց չի գնացել: Երեւի պարապությունից նման փորձ է արել, որը նման դժբախտությամբ ավարտվեց»,- ավելացրեց գյուղապետը:
Չեն կարծում նաեւ, թե սիրահարված է եղել եւ սիրո պատճառով է նման քայլի գնացել:
Նմանատիպ նյութեր
30274 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից