211652_close_icon
views-count1258 դիտում article-date 11:46 19-03-2015

Պենտագոնը հայտնել է «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդի մահվան մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան անօդաչու սարքի հարվածից հետո Սոմալիում սպանվել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական անջատողական խմբավորման առաջնորդներից Ադնան Գարարը: Գարարը այն կասկածյալների թվում էր, որ 2013թ-ին Քենիայում հարձակում էին կազմակերպել առևտրի կենտրոնի վրա, որի արդյունքում 67 մարդ էր զոհվել: Պենտագոնից հայտնել են նաև, որ «Աշ-Շաբաբ»-ում Գարարը Ամերիկայի քաղաքացիների սպանության պատասխանատուն է եղել: Նշենք, որ «Աշ-Շաբաբ»-ը սերտ կապ ունի «Ալ Կաիդա»-ի հետ և զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ:

Նմանատիպ նյութեր