32150 դիտում
12:08 20-03-2015
Ովքե՞ր էին երկրի պաշտպանության համար զոհված 3 հերոս հայորդիները. նրանցից 19-ամյա Հակոբը 9 օրից դառնալու էր 20 տարեկան
Երկրի սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի կողմից մարտի 19-ին սպանված ՊԲ զինծառայող, 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, ԼՂՀ-ից էր` Աղաձոր գյուղից: 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը՝ Աշտարակի Մուղնի թաղամասից, իսկ 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանից:
9 օրից լրանալու էր Հակոբ Խաչատրյանի 20-ամյակը: Էդուարդ Հայրապետյանի ընտանիքը անգամ տուն չունի: Ապրում են հորեղբոր ընտանիքի հետ: Իսկ Արշակ Հարությունյանն իրենից փոքր եղբայր ունի: Հարեւանները օատմեցին, որ մինչեւ բանակ գնալը խոհարարություն է սովորել: «Շատ համարձակ էր, պատվախնդիր: Լավ ծառայության համար նրան արձակուրդ էլ էին ուղարկել: Ասում էր՝ քիչ մնաց: Նրա հետ հարազատներն էլ անհամբեր սպասում էին, բայց ոչ ոք սրան չէր սպասում»:
Մինչ այդ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 19-ին, լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ S[b][color=#CC0000]HAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշել էր, որ 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, և այս պահին նրանք տեղափոխման ենթակա չեն, իսկ մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, կտեղափոխեն Երեւան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան