211652_close_icon
views-count12467 դիտում article-date 12:15 27-04-2016

Գիշերը թշնամու գնդակից զոհված 20–ամյա Հայկը Վանաձորից էր. նրան ամիսներ էին մնացել՝ տուն դառնալու համար, սակայն հանուն հայրենիքի զոհ գնաց թշնամու գնդակին. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Հայկ Սամվելի Մինասյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Վանաձորից էր: Նա 2014թ-ի երկրորդ զորակոչին էր անցել ծառայության և ամիսներ էին մնացել նրան՝ տուն վերադառնալու համար: Սակայն հանուն հայրենիքի զոհ գնաց թշնամու գնդակին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նմանատիպ նյութեր