211652_close_icon
views-count3883 դիտում article-date 16:54 21-03-2015

29-ամյա Արան «Անգել» կարաոկե ակումբում բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ

29-ամյա Արա Քիշմիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ Վարդանանց 15/5 հասցեում գործող «Անգել» կարաոկե ակումբում բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին կից պահպանության վաշտի ջոկի հրամանաւար Սարգիս Կարապետյանի նկատմամբ` կապված վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նրա դեմ քրեկաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր