211652_close_icon
views-count1648 դիտում article-date 14:59 21-03-2015

Հանդիպում տաքսի ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ. տեսանյութ

Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հանդիպել է Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 80 տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ոլորտի խնդիներով մտահոգ հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Աշոտ Կարապետյանը տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների պատասխանատուներին հորդորեց հետևողական լինել թեկնածու վարորդների ընտրության հարցում, աշխատանքային պայմանագրերը կնքել միայն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ: Ընդգծվեց, որ քիչ չեն տաքսի ծառայությունների վարորդների մասնակցությամբ հանցագործությունները և նման դեպքերը կանխելու նպատակով կարևորվեց պրոֆիլակտիկ և բացատրական աշխատանքների նշանակությունը: Վարչության պետը պահանջեց հետևողական լինել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հարցում, թույլ չտալ մեքենան վարել ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ինչը ստեղծում է վթարային իրավիճակներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների օրերին մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին պատշաճ սպասարկելու խնդիրներ: Ավարտին տնտեսվարողները ոլորտին վերաբեվող մի շարք հարցերի շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել, որոնք քննարկվել են տեղում և դրական լուծում ստացել: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր