211652_close_icon
views-count1850 դիտում article-date 16:00 21-03-2015

Արևմուտքը հասկացել է, որ Իրանին պետք է հարգել. Ռուհանի

Իրանում այսօր՝ մարտի 21-ին, տոնում են Նովրուզը (Ամանոր): Ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում Իրանի նախագահ Հասան Ռուհանին նշել է, որ միջազգային գերտերությունները վերջապես սկսել են գիտակցել, որ անհրաժեշտ է հարգել Իրանի ժողովրդին, այլ ոչ սպառնալ նրան պատժամիջոցներով: Հիշեցնենք, որ մինչև մարտի 31-ը «Վեցյակը» պետք է մշակի և ներկայացնի իրանական միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագիրը, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օաբաման կոչ է արել Իրանի իշխանություններին բաց չթողնել պատմական այդ հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր