211652_close_icon
views-count1596 դիտում article-date 15:24 25-08-2015

Իրանին այլևս պատերազմ չի սպառնում. Հասան Ռուհանի

Շնորհիվ Թեհրանի և միջազգային «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանի գլխին կախված պատերազմի վտանգն նահանջել է: Այդ մասին Իրանի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռուհանին: Նա նշել է, որ Իրանի դեմ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի չեղարկումը երկրի դիվանագիտական կորպուսի հաղթանակն է, իսկ նոր ՄԱԿ ԱԽ-ի նոր բանաձևով բոլոր երկրները պարտավորվում են աջակցել Իրանին միջուկային տեխնոլոգիաների ոլորտում:

Նմանատիպ նյութեր