211652_close_icon
views-count1079 դիտում article-date 22:41 21-03-2015

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ. լուսանկարներ

Մարտի 20–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ: Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Դիմելով երիտասարդներին՝ նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ, սիրելի երիտասարդներ: Կարևոր եմ համարում երիտասարդության ակտիվությունը, որովհետև դրսում ազգի գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցենք մեր լեզուն, մեր ավանդույթները»: Ախալցխայից ողջույնի խոսքով հանդես եկավ և տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Կրթամշակութային կենտրոնի տնօրեն Նանուլի Քեհյանը: Նա նշեց, որ 300-ից ավելի երեխա է հաճախում կենտրոն, որտեղ դասավանդվում է հայերեն, հայոց պատմություն, ինֆորմատիկա, ազգային երգ ու պար : Աշխատում են բարձր պահել ազգային ոգին, հայեցի դաստիարակություն տալ մատաղ սերնդին: Հեռակոնֆերանսին Ախալցխայից մասնակցում էին «Ախալցխայի վերածնունդ» կայքէջի տնօրեն Էդուարդ Այվազյանը, կենտրոնի ուսուցիչներ և այլք: Խոսվեց կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին: Հեռակոնֆերանսի մասնակիցները ներկայացրին Ախալցխայի հայկական համայնքի երիտասարդական թևի խնդիրներն ու անելիքները: Նախանշվեցին հետա­գա համագործակցության ուղիները: ՀՀ սփյուռքի նախախարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց գերատեսչության 2015թ. ծրագրերը՝ խրախուսելով դրանցում Ախալցխայի հայ համայնքի առավել մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, առավել սերտացնել կապը և համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերի 25-ին և գործում է Ախալցխա քաղաքում: Կենտրոնի ստեղծման նպատակն է հայապահպանությունը, հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը, հայոց պատմության և ավանդույթների ուսումնասիրումը, հայրենաճանաչությունը: Կենտրոնն ունի 300 աշակերտ: Նրանք սովորում են հայոց լեզու և հայոց պատմություն, անգլերեն, վրացերեն, նկարչություն, շախմատ, մաթեմատիկա, ձեռք են բերում համակարգչային գիտելիքներ, գործում է ազգային երգ և պարի խմբակ /չկա տարիքային սահմանափակում/: ՀՀ սփյուռքի նախարարությունն աջակցել է մշակութային կենտրոնին և տրամադրել համակարգիչներ, ազգային տարազներ, գրքեր, խմբակների համար՝ շախմատ, ասեղնագործության, նկարչական և այլ պարագաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր