211652_close_icon
views-count2796 դիտում article-date 21:49 08-06-2016

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռակոնֆերանս

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Հեռակոնֆերանսին Պյատիգորսկ քաղաքից կապ հաստատեցին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ ավագ քահանա Հունանյանը, հայկական ազգամշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սերգեյ Բողդասարովը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր Վալերի Առուստամովը, Պյատիգորսկի Պետական Լեզվաբանական Համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը, մշակութային կենտրոնի ադամներ, համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ Պյատիգորսկի համայնքը մեզ համար այն խոշոր և հայաշունչ համայնքներից է, որը միշտ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ. §Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի հայ համայնքները արագորեն արձագանքեցին, սատար կանգնեցին և լայնածավալ նյութական օգնություն տրամադրեցին Արցախին¦,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր