211652_close_icon
views-count1102 դիտում article-date 09:38 23-03-2015

ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. ԿՀՎ ղեկավար

Միացյալ Նահանգները գործիքների մի ամբողջ արսենալ ունի, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստեղծել և կշարունակի ճնշումները Իրանի նկատմամբ: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննանը: «Նախագահ Օբաման հստակ հասկացրել է, որ մենք մտադիր չենք թույլ տալ միջուկային զենք ստեղծել, որը նա ձգտում է ստանալ: Նրանք գիտեն, որ եթե շարունակեն այդ ուղով գնալ, ապա դա կանեն իրենց վտանգելով»,-ասել է Բրեննանը: ԿՀՎ ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ անկախ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններից, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի:

Նմանատիպ նյութեր