211652_close_icon
views-count1302 դիտում article-date 11:01 01-02-2014

ԱՄՆ-ը խնդրել է Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի վրա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին` հորդորելով ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա: Այս մասին գրում է The Jerusalem Post: Քերին և Լավրովը հանդիպել են Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղարը համոզված է, եթե Ռուսաստանը Դամասկոսի վրա ճնշում գործադրի, ապա կարագացվի քիմիական զենքի ոչնչացումը: Ըստ Քերիի, ներկա պահին այդ պրոցեսը դանդաղ է ընթանում:

Նմանատիպ նյութեր