211652_close_icon
views-count4741 դիտում article-date 10:11 24-03-2015

Կիլիկիայի Հակոբին հարկայինը տուգանել է 1.5 միլիոն դոլարով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, անդրադառնալով գործարարների դեմ վերջերս խստացված ստուգումներին` ասել է, թե հարկայինն իրեն ևս տուգանել է: Նա հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանում, որոնց արդյունքում իրեն տուգանել են 1.5 մլն դոլարով: Պատգամավորը նշել է, որ ինքը դատի է տվել հարկային մարմնին, և հիմա գործը գտնվում է դատարանում: Հակոբյանը, սակայն, շտապել է հայտարարել, թե համոզված է, որ հարկային մարմիններն ինքնուրույն են գործում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր