211652_close_icon
views-count23491 դիտում article-date 15:05 24-03-2015

Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս. կըլնի՞ այդպես, չի՛ լինի, չէ՞. գեներալ Սեյրան Սարոյան

Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս: Կըլնի՞ այդպես: Չի՛ լինի, չէ՞: Այս կերպ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը մի անգամ պետք է կոշտ խոսի Ռուսաստանի հետ, որ Ադրբեջանին զենք չվաճառեն: Միաժամանակ դիմելով լրագրողին՝ ավելացրեց. «Հո չե՞մ ծեծելու քեզ, ուղղակի օրինակ եմ բերում, որ իմանաս: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,-նկատելով հանդերձ, որ զենքի առեւտուրը Ռուստաստանի բիզնեսն է: «Իրենք ասում են` էտի մեր առեւտուրն է: Մենք ձեզ էլ ենք զենք ծախում»,- ավելացրեց Սեյրան Սարոյանը: Բայց եւ այնպես, նշեց, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը կսկսի Ռուսաստանի վրա կրակել հենց այն զենքով, որը հիմա գնում է Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր