211652_close_icon
views-count1191 դիտում article-date 17:34 24-03-2015

Քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանն ու պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված հայտերը

Մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» եւ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգերում ստացված հայտերը: Նշված անվանակարգերում դիմել են համապատասխանաբար 7 եւ 15 ՀԿ-ներ։ Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետները հայտնեցին իրենց կարծիքները ծրագրերի մասին։ Առողջապահության նախարարությունը ներկայացնող փորձագետ Արմինե Հարությունյանը նշեց, որ վերարտադրողական առողջության եւ սելեկտիվ աբորտների կանխարգելման ոլորտներում անելիքներ կան։ «Հայաստանը աշխարհի այն երկրների շարքում է, ոտեղ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին լուրջ խնդիր է։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում այս հարցին առնչվող անվանակարգի ընդգրկումը կնպաստի, որպեսզի մեծանան բնակչության գիտելիքները վերարտադրողական առողջության եւ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բացասական հետեւանքների մասին»,- նշեց Արմինե Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ոլորտում իրազեկման աշխատանքներ է կատարում նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ համագործակցելով այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հանրային սեկտորի, լրատվամիջոցների հետ։

Նմանատիպ նյութեր