211652_close_icon
views-count2198 դիտում article-date 20:06 24-03-2015

Բռնեցին հանցանքի վայրում

Մարտի 22-ին, ժամը 06.30-ին, 1951 թ. ծնված Սիլվա Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է դիմել, որ իրենց նկուղից գողություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը նշված նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված, նախկինում դատված Վահրամ Ս.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, հարմարեցված գործիքների միջոցով մուտքի դուռը բացելով՝ մտել է նկուղ: Պարզվել է, որ Վահրամ Ս.-ն նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 33 շենքի նկուղ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է, որից հետո նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, կրկին այցելել է նշված շենք, որտեղ հարմարեցված գործիքների միջոցով դռան վրայի շղթան պոկելով՝ մուտք է գործել նշված շենքում գտնվող նկուղ և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի գործիքներ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր