3229 դիտում
08:12 25-03-2015
Էլեկտրաէներգիայի թանկացման համար սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէկտրաէներգիայի սակագինը բարձրացնել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէկտրաէներգիան հիմնականում մատակարարում են 6 ընկերություններ և փոքր ՀԷԿ-երը: Ըստ այդմ, ՀԷԿ-ից էլէկտրաէներգիան ՀԷՑ-ը գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երևան ՋԷԿ-ից՝18,1 դրամ կվտ/ժ, Սևան-Հրազդան կասկադից՝ 2,1 դրամ կվտ/ժ. Որոտանի ՀԷԿ-ից՝8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից՝ 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից՝36,9 դրամ կվտ/ժ և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից՝ 40,1 դրամ կվտ/ժ:
Այսինքն՝ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսական «Գազպրոմ Արմենիային»: Ու թեև այդ երկու ՋԷԿ-երի արտադրած և առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4%-ը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երևան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէկտրաէներգիան:
Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու և հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբևէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
10:46 24-03-2015
ՀԷՑ-ը երկու ամիս է՝ ՀԷԿ-երին էլեկտրաէներգիայի դիմաց չի վճարել. Ժողովուրդ
2144 դիտում
09:33 17-06-2014
ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ Երևան ՋԷԿ-ից․ Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը