211652_close_icon
views-count1823 դիտում article-date 10:46 24-03-2015

ՀԷՑ-ը երկու ամիս է՝ ՀԷԿ-երին էլեկտրաէներգիայի դիմաց չի վճարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց դեռևս չի վճարել: Արդյունքում ՓՀԷԿ-երը բավական, ծանր ֆինանսական կացության մեջ են հայտնվել և չեն կարողանում իրենց ֆինանսական պարտավորությունները կատարել: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ–ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները կատարվեն: Ե. Զախարյանին թվում է, որ մինչև ապրիլի 5-ը հարցին որոշակի լուծում կտրվի.աշխատում են այդ ուղղությամբ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր